Աղբյուրը հայտնել է Ռուսաստան ուրան տեղափոխելու մասին Իրանի և «վեցյակ»-ի պայմանավորվածության լուրը, գրում է TASS-ը:
Այս մասին Թեհրանի և «վեցյակի» ներկայացուցիչները պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում, հայտնել է Իրանի պատվիրակության կազմում գտնվող անանուն աղբյուրը:
«Այո՛, նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, այն պետք է գործարքի մասը դառնա»,- ասել է աղբյուրը: