Ձեզ անհանգստացնո՞ւմ է սիրտը: Հետևե՛ք բժշկի խորհուրդներին, ճի՛շտ սնվեք և ինչքան հնարավոր է հաճա՛խ մաքրեք ատամները:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ լնդերի և ատամների վրա գտնվող մանրէները նպաստում են արյան մեջ միացությունների առաջացմանը, որոնք դառնում են արյունատար անոթների խցանման պատճառ, հայտնում է toneto.net-ը:
Այդ մանրէների վարքը մարդկային օրգանիզմում դեռ պետք է հետազոտվի, սակայն բժիշկները հերթական անգամ հարկ են համարել հիշեցնելու, թե ինչքան կարևոր է ատամները լվանալու սովորությունը: