«Ցիպրասը անկանխատեսելի է և մանիպուլյացիայի է ենթարկում հույն ժողովրդին: Դա արդեն նմանվում է խաբեբայության»,- ասել է եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում:
Նրա խոսքերով՝ Ցիպրասը մեկը մյուսի հետևից նամակներ է ուղարկում եվրոպական հանձնաժողովներ` մեծամասամբ հենց լուրջ բանակցություններից առաջ՝ դրանով խափանելով բանակցությունների կայացումը:
Չնայած դժվարություններին՝ Եվրախորհրդարանը հույս ունի, որ հույն ժողովուրդը հանրաքվեում կաջակցի միջազգային վարկատուների պահանջներին, ինչի դեպքում Հունաստանի վարչապետը և ֆինանսների նախարարը խոստացել են հրաժարական տալ:
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ եվրոն չի փլուզվի Հունաստանի ճգնաժամի պատճառով և կմնա որպես կայուն փոխարժեք:
Հիշեցնենք, որ Եվրոպան Հունաստանում դեֆոլտ թույլ չտալու համար 5 տարում ծախսել է 200 միլիարդ եվրո: