Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Էդին Ջեկոն մոտ է իտալական «Ռոմա» տեղափոխվելուն, տեղեկացնում է TMW-ն:
Ըստ աղբյուրի` հռոմեական ակումբը 29-ամյա բոսնիացու տրանսֆերի համար պատրաստ է վճարել 20 մլն եվրո:
Ավելի վաղ իտալական լրատվամիջոցները հայտարարել էին, որ անձամբ ֆուտբոլիստը պայմանավորվածություն ունի «Ռոմա»-ի հետ և համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը:
Հիշեցնենք, որ 2014/15 թթ. մրցաշրջանի ընթացքում Ջեկոն մասնակցել է 32 հանդիպման, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: