Հունաստանի կառավարությունում հայտարարել են հանրաքվեից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորության մասին, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է Հունաստանի կառավարության աշխատանքի համակարգման գլխավոր քարտուղար Խրիստոֆորոս Վերնարդակիսը:
Նա նաև հայտարարել է, որ Հունաստանի կառավարությունը ստիպված կլինի հրաժարական տալ, եթե հանրաքվեում վարկատուների վերջնագրին մեծամասնությունը ասի «այո»:
Ֆինանսական օգնության հարցով հանրաքվեն տեղի կունենա հուլիսի 5-ին: