Շատ հայտնիներ համաձայն են թռչել բացառապես բիզնես-դասով կամ անձնական ինքնաթիռով: Պարզվում է՝ արքայազն Ուիլյամն ամենապահանջկոտ հայտնիներից չէ. վերջերս արքայազնին տեսել են Ryanair ավիաընկերության սովորական ուղևորների մեջ, որն իրեն որակում է որպես բյուջետային փոխադրող: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:
Լրագրողներն իմացել են, որ արքայազնը հուլիսի վերջին Շոտլանդիա է թռել շարքային ուղևորների հետ միայն իր թիկնապահի ուղեկցությամբ:
Արքայազնը գործով է Շոտլանդիա մեկնել՝ նրան կանչել է Bond Air Services ընկերությունը, որտեղ հուլիսի 13-ից սկսած՝ նա կաշխատի որպես ուղղաթիռի օդաչու:
Ներքին աղբյուրների հաղորդմամբ՝ Ուիլյամը, նրա կինը՝ Քեյթը և եղբայրը՝ Հարրին հաճախ օգտվում են ոչ թանկարժեք ավիաընկերությունների ծառայություններից:
Արքայազն Ուիլյամը