Կենսաքիմիական զենքի հյուսիսկորեացի փորձագետը կարողացել է Ֆինլանդիա փախչել՝ իր հետ տանելով Հյուսիսային Կորեայում մարդկանց վրա կատարված փորձերի արդյունքները: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը:
47-ամյա հետազոտող Լին աշխատել է Կանգե քաղաքի միկրոկենսաբանական հետազոտությունների կենտրոնում:
Լին Հյուսիսային Կորեան լքել է հունիսի 6-ին և մեկնել է Ֆինլանդիա, հայտնում է աղբյուրը Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով կազմակերպությունից:
Գիտնականն իր հետ տարել է 15 Գբայթ ծավալով տվյալներ՝ Հյուսիսային Կորեայում մարդկանց վրա կատարված փորձերի մասին:
Գործակալությունը նշում է, որ 1 ամսվա ընթացքում գիտնականը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի առաջ: