Ռուսական Ria Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եվրոպացի ծագումնաբանները խոստացել են վերջին երկու դարի ընթացքում կորսված բույրը վերադարձնել վարդի բոլոր տեսակներին: Այդ մասին նշված է Science պարբերականում հրապարակված հոդվածում:
19-րդ դարում և ավելի վաղ ժամանակներում հարյուրավոր պոեմներ, նկարներ ու գեղարվեստի գործեր են նվիրվել վարդի բույրին, ինչը խոր զարմանք է հարուցում ժամանակակից ընթերցողներից շատերի մոտ այն պատճառով, որ ներկայումս գրեթե բոլոր վարդերը գործնականում բուրավետ չեն:
Լիոնի համալսարանը ներկայացնող Սիլվիա Կասարը հայտարարել է, որ դա տեղի է ունեցել, քանի որ վերջին երկու դարում վարդը պաշտամունքի առարկա դարձրած հավաքորդները շեշտը դրել են դրանց արտաքին տեսքի բարելավման վրա, իսկ ահա վարդի բույրն անտեսվել է, և դա հանգեցրել է նրան, որ վարդը կորցրել է իր երբեմնի գլխավոր առանձնահատկությունը: