Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հուլիսի 4-ին ԱՄՆ անկախության տոնի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կողքին է, երբ նրա տարածքային ամբողջականությունը հայտնվում է սպառնալիքի ներքո, ինչպես նաև, երբ նա կարիք է զգում զինված ուժերի հզորացման։
«Երբ ձեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը դրվում են սպառնալիքի տակ՝ մենք ձեզ հետ ենք, երբ դուք ենթարկվում եք ջրհեղեղի հարձակմանը՝ մենք ձեր կողքին ենք: Երբ ձեր զինված ուժերը կարիք ունեն ուժեղացման ու պաշտպանության՝ մենք ձեզ հետ ենք, ինչպես և դուք մեզ հետ եք մարտադաշտում ու ցուցաբերում եք հերոսություն ու խիզախություն: Ձեզ հետ Եվրոպայում, Հեռավոր Արևելքում և այլ վայրերում գտնվող մեր ընկերները»,- ասել է դեսպանը:
Նա ընդգծել է, որ Վրաստանն առանցքային տեղ է զբաղեցնում Եվրասիայի մասշտաբով արևելաեվրոպական կապերի վերականգնմանն ուղղված ջանքերում. «Մենք հպարտությամբ համագործակցում ենք մեր ռազմավարական գործընկեր Վրաստանի հետ»: