Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Թուրքիայում մտավախություն ունեն, որ ԴԱԻՇ-ի հարձակման հետևանքով Թուրքիա կգաղթի 4.5 միլիոն սիրիացի

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան երեք ակնկալիք ունի Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությունից (PYD), որին թուրքական կողմը համարում է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) սիրիական թև:

Թուրքիայում կարծում են, որ PYD-ը գնում է թուրք-սիրիական սահմանի երկայնքով քրդական պետություն ստեղծելու ճանապարհով: Թուրք բարձրաստիճան մի պաշտոնյա թերթին հայտնել է, որ այժմ թուրքական կողմն ակնկալում է, որ PYD-ը պետք է ձեռնարկի երեք բան: Դրանցից մեկն այն է, որ քրդերը ԴԱԻՇ-ի զինյալներից Թուրքիայի սահմանին մոտ ընկած Թել-Աբյադ քաղաքի ազատագրումից հետո նրա բնակիչները, որոնք փախել էին Թուրքիա, պետք է վերադառնան իրենց տները:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները մտահոգություն էին հայտնել Սիրիայի հյուսիսում ժողովրդագրական պատկերի փոփոխման կապակցությամբ՝ Սիրիայի քրդերին մեղադրելով արաբներին ու թուրքմեններին տարածաշրջանից վտարելու համար:

Երկրորդ պահանջը վերաբերում է PYD-ի կողմից սեփական դրոշը իջեցնելուն, որը տեսանելի է Թուրքիայի սահմանից, իսկ երրորդ պահանջն առնչվում է տեղական ինքնակառվարմանը, որին թուրքական կողմի կարծիքով՝ պետք է մասնակցեն նաև մյուս էթնիկ փոքրամասնությունները:

Ընդգծվում է, որ թուրքական հետախուզությունը տվյալներ ունի, թե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ԴԱԻՇ-ի զինյալներին «ասել» է, որ Հալեպի հյուսիսը թողնում է նրանց, և որ դա, ինչպեսև Սիրիայի հյուսիսում ԴԱԻՇ-ի հարձակման ուժգնացումը կարող են հանգեցնել նրան, որ Թուրքիա կարող է հոսել 4.5 միլիոնանոց փախստականների նոր հոսք:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտիերեշն օրեր առաջ Ստամբուլում հայտարարեց, որ Թուրքիան ապաստան տված փախստականների ցուցանիշով առաջին տեղն է զբաղեցնում աշխարհում. «Մեր հաշվարկներով` ներկայումս Թուրքիայում ապաստան է գտել ավելի քան 2 միլիոն փախստական: Թուրքիան իր սահմանները բացել է սիրիացիների, իրաքցիների և աֆղանների համար»:

ՄԱԿ-ի տվյալներով` Թուրքիայում ապաստան է գտել 1.772.535 սիրիացի փախստական: Նրանցից ավելի քան 20.000-ը Թուրքիայի տարածքում հայտնվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում: Մայիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան սիրիացի փախստականների վրա ծախսել է 5.6 միլիարդ դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում