Կալիֆոռնիայում դելֆինը թռել է նավակի մեջ հանգստացողների մոտ և վնասել է կնոջը: Կենդանին նաև կոտրել է իր քիթը և վնասել է ստաբիլիզատոր, ամբողջ նավակի մեջ արյուն է ցայտել, հայտնում է The Orange County Register-ը:
Քրիսսի Ֆրիքմենը և նրա ամուսինը՝ Դիրքը, որոշել են ամուսնության տարեդարձը նշել նավակի վրա: Նրանք հիացել են հարևանությամբ լողացող դելֆիններով և չեն սպասել, որ ծովի բնակիչներից մեկը կցատկի նավակի մեջ:
Դելֆինը կոտրել է Քրիսսիի ոտքերը:
Կնոջն օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներին հաջողվել է դելֆինին ջուրը բաց թողնել, սակայն նա հասցրել է ամբողջ նավակն արյամբ պատել:
Վիրավոր դելֆինին պատկերող տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: