Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ուրիշ ի՞նչ կա-չկա Բաղրամյանում

Բաղրամյան պողոտայում կրքեր է բորբոքել Պարույր Հայրիկյանը՝ նախօրեին՝ գիշերը, պողոտա գալով Եվրամիության դրոշով: Ցուցարարների մի մասը գրոհել է նրան, ստիպել, որ հեռացնի դրոշները, որակել սադրիչ: Իսկ հետո հայտարարություն է եղել, որ կա կոնսենսուս, որ Եռագույնից բացի որևէ այլ դրոշ չի ծածանվելու պողոտայում:

Ուշագրավ է, որ այդ միջադեպից մի քանի ժամ առաջ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցողի վերաբերյալ «գունավոր հեղափոխության» ակնարկներ էր արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Տեսնես Եվրամիության դրոշների հանդեպ արվածից հետո Լավրովը կհամոզվի՞, որ «գունավոր հեղափոխության» ուրվագծեր չկան պողոտայում:

Սակայն ի՞նչ կա պողոտայում: Այս հարցը ավելի ու ավելի հրատապ է հնչում, առավել ևս նմանօրինակ որևէ միջադեպի կամ արտաքին քաղաքական գնահատականներից հետո: Ի՞նչ կա պողոտայում և ի՞նչ կլինի: Սրա վերաբերյալ առայժմ որևէ պատկերացում չկա: Բաղրամյանում խտացել է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը իր գույներով: Բաղրամյանը կարծեք թե դարձել է մի մեծ կաթսա, որում եփվում է ինչ ասես, բայց ոչ ոք գաղափար չունի, թե վերջում ինչ համ է ունենալու եփվածը: Իշխանություններին էլ կարծեք թե դա հետաքրքիր է, և ընդգծված կերպով լոյալություն է ցուցաբերվում պողոտայում տեղի ունեցողի հանդեպ:

Սրան զուգահեռ, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունները մի կողմ են քաշվել այն հույսով, որ քաղաքացիները, հասարակությունը ինքն իր դեմ կսկսի պայքարել: Դրոշի օրինակը, ըստ էության, նման վկայություններից մեկն է: Բացառված չէ, որ իշխանությունները, մի կողմ քաշվելով, այսպես ասած, ի դեմս ոստիկանության, կարող են որդեգրել այլ մարտավարություն և հասարակության դեմ դուրս գալ, այսպես ասած, ի դեմս հասարակության՝ փորձելով ստեղծել այնպիսի նախադրյալներ, երբ ավելի ու ավելի հաճախակիանան ներքին բախումները կա՛մ պողոտայում հավաքվող տարբեր խմբերի միջև, կա՛մ պողոտայում հավաքվողների և չհավաքվողների միջև: Այսինքն՝ իշխանություն-հասարակություն դիմակայությունը տեղափոխվի հասարակություն-հասարակություն ֆորմատ:

Սա, իհարկե, հնարավոր ելքերից մեկն է, հնարավոր համերից մեկը: Տարբերակ կարող է լինել նաև այն, որ Սերժ Սարգսյանի համար Բաղրամյան պողոտայում տեղի ունեցողը որոշակի ռեսուրս լինի իշխանության ներսում ինչ-ինչ հարցեր լուծելու կամ քաղաքական ուժերի հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մանդատների առևտուր իրականացնելու համար: Հնարավոր զարգացումների հարցում առանցքային նշանակություն ունենալու է իհարկե այն, թե ինչ կանի հասարակությունը:

Այս տեսանկյունից, մեծ հաշվով, հասարակության արածի մեջ նոր է միայն այն, որ հանրային կյանքի խտացված հարթակ է ոչ թե ինչ-որ հրապարակ կամ դահլիճ, այլ մայրաքաղաքի կենտրոնական և ամենաբանուկ փողոցներից մեկը, որը նաև իշխանության խորհրդանիշ է:

Այս նորությունը քիչ չէ, իհարկե, սակայն միևնույն ժամանակ ակնհայտ է, որ չի կարող բավարար լինել տևական ժամանակի տրենդ ապահովելու համար: Եվ ուրեմն հասարակությունը ստագնացիոն վիճակից խուսափելու համար պետք է որևէ այլ նոր բան առաջ քաշի՝ արդեն բովանդակային իմաստով: Սակայն «դրոշակռիվը» վկայում է, որ հանրությունը կա՛մ կենտրոնացած է մնում խորհրդանշային ասպեկտի վրա, իսկ այս մասով ամենաազդեցիկն արդեն ձեռք է բերված, և հեռանկարն այդ պարագայում այլևս փակուղի է, կամ էլ հասարակությունը կենտրոնացած է մնում արտաքին ընկալումները ենթագիտակցորեն սպասարկելու վրա: Այս դեպքում ևս հեռանկարը փակուղուց ավելին լինել չի կարող, քանի որ անգամ արտաքին որևէ ընկալման պարագայում առանցքայինը այն է լինելու, թե ինչ կարող է անել Հայաստանի հասարակությունն ինքը:

 

Լուսանկարները՝ News.am-ի

imgo

IMG_1510

IMG_1521

IMG_1526

jpg62A4FCD8AD7B214152B4A60C3B245407F1EBA6E450E349694^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում