Այսօր առավոտյան 6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ուժգին ցնցումը գրացվել է Սինցզյան-Ույղուրի ինքնավար մարզի վարչական կենտրոն Ուրումչի քաղաքից 1.8 կմ հարավ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Զոհվել է առնվազն 6 մարդ, ևս 48-ը վիրավորել են։ Փրկարար ծառայություններն արդեն անցել են աղետի հարվածի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաղորդվում է ամբողջովին կամ մասամբ մոտ 3000 շինության վնասման մասին։