Բրիտանացի գիտնականները պարզել են, որ սարդերի շատ տեսակներ կարող են ջրի վրայով տեղաշարժվել իրենց սարդոստայնի օգնությամբ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այդ դեպքում նրանք թաթիկները որպես առագաստներ են օգտագործում, սարդոստայնը՝ որպես խարիսխ, և լողում են՝ օգտագործելով քամու ուժը:
Ավելի վաղ գիտնականները պարզել են, որ սարդերը սարդոստայնի օգնությամբ թռչում են. նրանք անջատում են հինաթել, որը որսում է քամին, և զբոսնում՝ օգտագործելով օդի հոսքերը:
Հենց այդպիսի սարդերն են «լողում», կարծում են գիտնականները. այդ հմտութունը միջատներին պետք է ջրի վրա հաջող վայրէջքի համար: