Չինական ֆինանսական ընկերությունն իր աշխատակցուհիներին արգելել է երեխա ունենալ առանց նախապես ղեկավարության թույլտվությունը ստանալու: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ընկերության՝ սոցցանցերում հրապարակված ներքին փաստաթուղթը երեխաներ ունենալ թույլատրում է ընկերությունում արդեն աշխատած ամուսնացած կանանց: Միաժամանակ, նրանք պետք է նախապես ֆիզարձակուրդների գրանցման համար հայտ ներկայացնեն:
Առանց ղեկավարության թույլտվության հղիացած բոլոր աշխատակցուհիներին ընկերությունը որոշել է տուգանել 161 դոլարով, նաև զրկել հավելավճարներից ու կարիերայի աճի հնարավորությունից:
Փաստաթուղթը Չինաստանում լայն արձագանք է գտել: Պետական ԶԼՄ-ներն ընկերությանը քննադատել են աշխատակիցների հանդեպ անմարդկային վերաբերմունքի համար: Ընկերությունն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից: