Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները պարզել են, որ սոյան ամրապնդում է նյարդային համակարգը: Սոյան պարունակում է մինչև 30 տոկոս սպիտակուց, կալիումի աղ ու ֆոսֆոր, ինչպես նաև B և D վիտամիններ: Սոյայի առանձնահատկությունն այն է, որ ունի մինչև 17 տոկոս ճարպ:
Սոյայից ստացվում են արժեքավոր մի շարք սննդատեսակներ: Սոյայի յուղը մեծապես օգտագործվում է սննդի ոլորտում կամ մարգարին արտադրելու համար: Պատրաստում են նաև սոյայի կաթ և սոյայի կաթնաշոռ, որոնք հավելում են տարբեր սննդատեսակներին՝ բարձրացնելով դրանց սննդային արժեքը: Սոյայի պանիրն օգտագործվում է բուժական սննդի կամ նյարդային համակարգի հյուծվածության և սակավարյունության դեպքում: