«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի Սդղի գյոլի ծեծկռտուքի գործում անակնկալ շրջադարձը՝ Սուրիկ Խաչատրյանի եղբորն առաջադրված մեղադրանքը, շոկի մեջ է գցել Լիսկային: Որոշ տեղեկություններով, նա երեկ մեկնել է Մոսկվա, որպեսզի համոզի տուժող կողմին հետ վերցնել բողոքը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ մայիսի 2-ին մի խումբ անձանց, այդ թվում՝ Սուրիկ Խաչատրյանի որդու և եղբոր մասնակցությամբ տեղի ունեցւսծ ծեծկռտուքի հետևանքով միջին և ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները. կոտրել էին Մուշեղ Զաքարյանի քիթը, իսկ եղբայրը՝ Հարութ Զաքարյանը, զրկվել էր մեկ աչքի տեսողությունից և հիմա բուժվում է Մոսկվայում։ Հուլիսի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Սյունիքի մարզպետի եղբորը՝ Սեյրան Խաչատրյանին, ով առավել հայտնի է որպես Աղալար:
Կատարված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Մուշեղ Զաքարյանի նկատմամբ կիրառված բռնություններին մասնակցել է նաև Սեյրան Խաչատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Photolure-ի