Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

$200 մլնի զենք տալով Հայաստանին՝ Ռուսաստանը $3 մլրդ-ի պատվեր կապահովի Ադրբեջանից

Հայաստանի խորհրդարանը երեկ վավերացրեց ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2015թ. հունիսի 26-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Կողմ քվեարկեցին 98 պատգամավորներ, իսկ դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

Այս համաձայնագրով Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին տրամադրում է 200 միլիոն դոլարի վարկ, որով Հայաստանը պետք է գնի ռուսական արտադրության զինտեխնիկա և ռազմամթերք: Թե հատկապես ինչ՝ գաղտնի է պահվում: Ռուսաստանից գնվելիք ռազմատեխնիկայի ցանկին կարող են ծանոթանալ միայն պատգամավորները, այն էլ՝ հատուկ կարգի պահպանմամբ: Պատգամավորների ճնշող մեծամասնությունը մեզ վստահեցրեց, որ իրենք ցանկություն չեն ունեցել ծանոթանալու համաձայնագրի թիվ 1 և թիվ 2 գաղտնի արձանագրություններին, քանի որ եթե արտահոսք լինի, ապա իրենք կարող են հայտնվել կասկածյալների ցուցակում:

Ռուսաստանը վարկը Հայաստանին տրամադրում է 13 տարի ժամկետով, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Առաջին երեք տարին, որի ընթացքում պետք է օգտագործվի վարկը, այն արտոնյալ է, քանի որ Հայաստանը վճարելու է միայն տոկոսները, իսկ դրանից հետո յուրաքանչյուր տարի հավասարապես պետք է վճարի 20 մլն դոլար մայր գումար և տոկոսները: Համաձայնագրով նախատեսվում է նաև, որ եթե Հայաստանը 10 օրով ուշացնի վճարումը, տոկոսադրույքը դառնում է 4,5, իսկ 6 ամիս չվճարման դեպքում Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պահանջել ամբողջ վարկի վճարումը:

Հայաստանի արտաքին պարտքը, ըստ ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի, 2015թ. մայիսի վերջի տվյալներով 4,6 միլիարդ դոլար էր: Հունիսին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է մի քանի վարկային համաձայնագրեր, որոնց արդյունքում մեր արտաքին պարտքը աճել է ևս մոտ 200 մլն դոլարով, գումարած այս 200 մլն-ը՝ ստացվում է, որ մեր արտաքին պարտքն անցնում է 5 մլրդ-ի սահմանը: Ինչպես և պետք էր սպասել, պատգամավորները հայտարարում էին, որ իրենք դեմ լինելով արտաքին պարտքի ավելացմանը՝ այս դեպքում չեն կարող դեմ լինել համաձայնագրի վավերացմանը, քանի որ այն ուղղված է Հայաստանի պաշտպանունակության մեծացմանը, ազգային անվտանգության ամրապնդմանը:

Միակ մտահոգությունն այն էր, թե արդյոք ճիշտ են այն տեղեկությունները, որ վարկի միջոցները կարող են ուղղվել ՀԷՑ-ի պարտքի մարմանը, մանավանդ որ՝ համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ մինչև աուդիտի անցկացումը կառավարությունը իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ պարզաբանելով, որ այդ գումարը կարող է վերցվել անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից: Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Լևոն Զուրաբյանին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյո՞ք նախագահը նկատի ուներ ռուսական կողմից ստացվող վարկը, մանավանդ որ՝ այս հայտարարությունը արվել է ՌԴ կառավարության հետ վարկային համաձայնագրի ստորագրումից ընդամենը մեկ օր հետո: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը վստահեցնում էր, որ ոչ մի նման բան լինել չի կարող, քանի որ վարկի միջոցներն ուղղվելու են բացառապես ռազմական տեխնիկայի գնմանը, որ այդ տեխնիկան գնվելու է առանց միջնորդների, անմիջապես արտադրող ձեռնարկություններից, և այն գներով, որով այդ տեխնիկան մատակարարվում է Ռուսաստանի Զինված ուժերին:

Այն, որ Հայաստանը Բելառուսից հետո երկրորդ պետությունն է, որ ռազմական տեխնիկա է գնում ՌԴ գործարանային գներով, և չի վճարում միջնորդներին՝ լավ է: Բայց Նազարյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե այդ ինչ անվտանգության ամրապնդման միջոց է, որ պետք է ուղղվի էլեկտրաէներգիայի թանկացման փոխհատուցմանը: Նազարյանը ընդամենը հայտարարեց, որ պետբյուջեից Պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցները ևս չեն կարող ծախսվել էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար իրականացվող միջոցառումների համար: Այս հայտարարությունը առավել է սրում կասկածն առ այն, որ այն գումարը, որը կառավարությունը պետք է օգտագործի սակագնի թանկացումը կանխելու համար՝ կարող է վերցվել ռուսական վարկից:

Այս առիթով մեկ նկատառում ևս. վարկը չի օգտագործվելու միանգամից, այլ երեք տարվա ընթացքում: Իսկ հնարավոր չէ՞, որ գումարի այն մասը, որը դեռ ենթակա չէ օգտագործման՝ հատկացվի ՀԷՑ-ին, իսկ հետո ՀԷՑ-ը այդ գումարը կվերադարձնի ՀՀ կառավարությանը: Ի վերջո, ինչպես ռազմատեխնիկա արտադրող ընկերությունները, ՀԷՑ-ը ևս ռուսական պետական ընկերություն է, հիմնականում ռուսական են նաև այն ընկերությունները՝ Հրազդանի ՋԷԿ, Սևան-Հրազդան հիդրոկասկադ, որոնց պետք է վճարի ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց: Այսինքն՝ ռուսական պետական փողը պտտվելու է ռուսական պետական ընկերություններում, և դրանից ՌԴ-ն հաստատ չի տուժելու: Բայց, դե, պաշտպանության փոխնախարարն ասում է, որ նման բան չկա, համենայնդեպս՝ նա դրա մասին չգիտի:

Հիմա անդրադառնանք այդ համաձայնագրի ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական կողմին: Պատգամավորների մեծամասնությունն ասում է, որ սրա միջոցով ձեռք բերված զինտեխնիկան կօգնի Հայաստանին վերականգնել ուժերի ռազմավարական հավասարակշռությունը տարածաշրջանում, և կկանխի Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունների տոնի բարձրացումը: Նույնիսկ Զարուհի Փոստանջյանը, ով դեմ քվեարկեց համաձայնագրի վավերացմանը, կողմ էր, որ ՀՀ-ն ստանա այս ռազմական տեխնիկան՝ միայն թե մի պայմանով, որ այն տրվի ոչ թե վարկով այլ անվճար, քանի որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և եթե Ադրբեջանին փողով է զենք վաճառում, պետք է Հայաստանին էլ անվճար զենք տա:

Իհարկե, Ադրբեջանն իր ունեցած տնտեսական ավելի մեծ հնարավորությունները օգտագործելով՝ վերջին տարիների ընթացքում կտրուկ ավելացրել է ռազմական տեխնիկայի և սպառազինությունների գնման ծավալները և այդ իմաստով զգալի առավելության է հասել ավելի համեստ ֆինանսական հնարավորություններ ունեցող Հայաստանի նկատմամբ: Ռուսաստանը հասկանում է, որ պետք է հավասարեցնել հաշիվը, և ոչ միայն այն պատճառով, որ զսպվի Ադրբեջանի պատերազմ հրահրելու և դրա միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու մտասևեռումը: Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում է այլ բան՝ զենքի հետագա վաճառքի համար նոր խթաններ ստեղծելը: Եթե Ադրբեջանը սպառազինությունների ակնհայտ առավելություն ունի Հայաստանի նկատմամբ, ապա այլևս հետաքրքրված չէ զենքի նոր գնումներով և կարող է հաշվել, որ եղածը բավարար է իր առջև դրված խնդիրը լուծելու համար: Բայց եթե Ռուսաստանը հավասարեցնում կամ հավասարին մոտ է բերում Հայաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական հնարավորությունները, Ադրբեջանին այլ բան չի մնում, քան շարունակել սպառազինությունների մրցավազքը և նորանոր միլիարդներ ներդնել զենքի գնման և Հայաստանի նկատմամբ գերակայության հասնելու համար: Ստացվում է, որ Հայաստանին տրված 200 մլն-ը կարող է 2-3 մլրդ լրացուցիչ պատվեր ապահովել Ադրբեջանից:

Իսկապես թվում է, թե ամեն ինչ այնքան պարզ է, որ նույնիսկ դրա մասին գրելու իմաստ չկա, բայց սա ոչ միայն պարզ է, այլ նաև հանճարեղ. երկու հարևան ու խղճուկ պետություններ իրար հետ թշնամացած կերակրում ու պահում են մեծ ու անհամեմատ հզոր մեկ այլ պետության, մեկը՝ իր նավթային և գազային պաշարները վաճառելով, մյուսը՝ վարկերի ու տոկոսների տակ մտնելով: Իսկ այդ մեծ պետությունը ժամանակ առ ժամանակ հրահրում և բորբոքում է այդ թշնամությունը և հրճվում իր խելքով ու մտքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում