Saturday, 20 04 2024
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները

Առանցքային դիլեման համակարգային փտախտն է

Հայաստանում, բարեբախտաբար, հանգուցալուծվեց Բաղրամյան, թե Ազատության հրապարակ կեղծ դիլեման, և հասարակությունը կարծեք թե աստիճանաբար գալիս է այն մտայնության, որ բուն խնդիրը որտեղը չէ, այլ ինչն ու ինչպեսը: Կա մեկ այլ դիլեմա ևս՝ Բաղրամյանի շարժումը ընդամենը 7 դրամի՞ համար էր, սոցիալական, գրպանի հարվածի՞ց բխող շարժում էր, թե՞ դրանում լուրջ և ավելի խորքային հենք կար: Այս խնդիրը, ցավոք սրտի, բավարար ուշադրության և ուսումնասիրության չի արժանանում, մինչդեռ սա տասնապատիկ ավելի կարևոր դիլեմա է, որը շատ կարևոր է հետագա զարգացումների համար՝ և՛ հասարակական, և՛ քաղաքական իմաստով:

Առերևույթ 7 դրամի շարժումը իրականում շարժում է համակարգային փտախտի դեմ, որի հետևանքներից մեկն է 7 դրամը: Նախորդ տարի էլեկտրաէներգիան թանկացավ մոտ 4 դրամով, սակայն հասարակությունը ոչ միայն փողոց դուրս չեկավ, այլ դժգոհության առանձնակի մեծ ալիք չանցավ նույնիսկ խոհանոցներում: Մեկ տարի անց պատկերն այլ էր, և ինչն էր պատճառը, այն, որ հավելյալ 3 դրամ է՞լ կար թանկացվող գնի վրա, այսինքն՝ 4-ի փոխարեն արդեն 7 դրամ էին ուզում թանկացնել: Հազիվ թե: Խնդիրն այն է, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում շարունակվել է համակարգային փտախտը: Ըստ որում՝ ոչ միայն էներգետիկ ոլորտում, այլ ողջ պետական կառավարման, պետական կենսագործունեության: Իրականում 7 դրամը առիթն է, ոչ թե պատճառը: Չլիներ դա, վաղ թե ուշ կգտնվեր մեկ այլ առիթ հասարակության համար:

Պատճառը համակարգային ճգնաժամն է, որը տարեցտարի ավելի է հասու դառնում հանրային գիտակցությանը: Հանրությունը հասկանում է, որ հայտնվել է տոտալ տեղապտույտում, շրջապտույտում, որն ավելի ու ավելի է քաշում: Եվ եթե սկզբնական շրջանում քաշելու արագությունն ու խորությունը քիչ է զգացվում, ապա ժամանակի ընթացքում, որքան հանրությունը խորն է սուզվում դրա մեջ, այնքան ավելի տեսանելի և զգալի է դառնում և՛ արագությունը, և՛ խորությունը: Հասարակությունը տեսնում ու զգում է դա, միգուցե ենթագիտակցորեն:
Մեկ տարի հետո, եթե էլեկտրաէներգիան կամ որևէ բան թանկացնեն թեկուզ մեկ դրամով, ամենայն հավանականությամբ հասարակությունն արձագանքելու է նույն կերպ: Քանի որ խնդիրը արդեն 1 կամ 7 դրամները չեն: Պարզապես շրջապտույտը մարդկանց արդեն այնքան է քաշել, որ այլևս նույնիսկ այդ 1 կամ 7 դրամը ակնհայտ ցույց է տալիս խորասուզման աղետալի ծավալը, և մարդիկ հասկանում են, որ գործ ունեն համակարգային ճգնաժամի հետ, որը սպառնում է համապետական աղետով: Հետևաբար՝ խնդրի լուծումն էլ չի կարող լինել 1 կամ 7, կամ 10 դրամը: Դա է պատճառը, որ հասարակության մեջ ներկայումս չկա բավարարվածություն արդյունքից:

Խնդիրն այն չէ, որ Սերժ Սարգսյանը մասնակի է բավարարել պահանջը, կամ ընդհանրապես չի բավարարել: Նույնիսկ նրանք, ովքեր համարում են, որ պահանջը բավարարված է և պետք է բացել փողոցը, հոգու խորքում, գիտակցության խորքում չունեն բավարարվածության նվազագույն զգացում: Քանի որ տագնապը արդեն ունի համակարգային պատճառներ ու հիմքեր, և հասարակությունը պահանջում է ավելին, ինքնապաշտպանության զգացումն է պահանջում ավելին, տագնապի ահազանգն է պահանջում ավելին, և մարդիկ հասկանում են, որ եթե այսօր չլուծեն խնդիրը համակարգային ընդգրկումով, չսկսեն այդ ընդգրկումով լուծել խնդիրը, ապա վաղը կրկին ստիպված են լինելու հավաքվել ու անքուն գիշերներ անցկացնել: Այստեղ է Բաղրամյանի առանցքային դիլեման, և խնդիրը չի հանգուցալուծվելու, եթե իշխանությունը չհասկանա այս դիլեմայի էությունը:

Հետևաբար՝ փողոցը բացելու պարզունակ կոչերը, սպառնալիքները կամ շանտաժը, որ անում է իշխանությունը պարբերաբար, ընդամենը համակարգային խնդրի, խորը էռոզիայի վկայություն են, որովհետև խնդիրը տվյալ դեպքում կարող է հանգուցալուծվել միայն հասարակությանը արվող առանցքային, խորքային առաջարկների միջոցով, որոնք կպարունակեն համակարգային առողջացման բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում