vԵրգչուհի Լայմա Վայկուլեն կարծիք է հայտնել, որ Լատվիան պետք է անհանգստանա ոչ թե ռուս զբոսաշրջիկների ներկայությունից Յուրմալայում, այլ այն հյուրերից, ովքեր հեռու են եվրոպական արժեքներից, հայտնում է Mixnews-ը:
«Օրինակ ինձ ավելի շատ անհանգստացնում են չինացիները, քան ռուսները»,- ասել է նա, հիշեցնելով, թե չինացիները ինչպես են ուտում շներին և ավելացրել, որ լավ է դա արգելված է իրենց մոտ: Բացի այդ, նա ասել է, որ Յուրմալան առողջարանային քաղաք է, որն ապրում է զբոսաշրջիկների հաշվին, այդ պատճառուվ էլ «Նոր ալիք»-ի նման փառատոնների անցկացումը պետք է քաջալերվի: