Եվրոպայի լիգայի որակավորման 1 փուլի շրջանակներում «Ուլիս»-ը հյուրընկալվեց Մալթան ներկայացնող «Բիրկիրկարա» ակումբին:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Հավելենք, որ «Բիրկիրկարա»-ին հաղթելու դեպքում «Ուլիս»-ը կհանդիպի «Լուսիտանս»-«Վեսթ Հեմ» (0:3) զույգի հաղթողի հետ: