Կլիմայական փոփոխությունները հզոր ազդեցություն են ունեցել ավստրալական սողունների վրա։ Pogona vitticeps տեսակի մոտ աննորմալ շոգի պատճառով խախտվել է սեռի որոշման գենետիկ սիստեմը, որի արդյունքում ավելի շատ արուներ փոխվում են էգերի: Այդ մասին գիտնականները հայտնել են Nature ամսագրի էջերում:
Դեռ ավելին, այդպիսի տրանսվեստիտներն ավելի խոշոր են, առողջ, և ընդունակ են երկու անգամ ավելի շատ ձու ածելու, քան էգերը:
Գլոբալ տաքացումը նորմալ արուներին դուրս է մղում, և սպառնում է վերացնելու սեռի որոշման քրոմոսոմային մեթոդը: Նրանց սեռն ավելի շատ մշակվում է այն ջերմաստիճանային միջավայրով, որտեղ գտնվում է ձուն: