Ըստ գիտնականների` չար մեկնաբանություններն ազդում են մարդկանց կարծիքի վրա: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Քենթերբերիի համալսարանի մասնագետների անցկացրած գիտափորձին մասնակցել է 18-50 տարեկան 137 մարդ: Նրանց առաջարկել են կարդալ նյութ, որտեղ գրված էր, թե օտարերկրյա ուսանողներին ավելի շատ կրթաթոշակ պետք է հատկացվի, սակայն, քանի որ ասիացի ուսանողներն արտագրել են քննություններին, դա տեղի չի ունենա:
Հետո նրանց տվել են կարդալու մեկնաբանություններ ասիացի ուսանողների մասին` բացասական և դրական:
Գիտնկանանները նկատել են, որ մարդիկ, ովքեր բացասական մեկնաբանություններ են ընթերցել ասիացիների մասին, իրենց ևս նախապաշարմունքներով են մեկնաբանություններ թողել: