Elle-ն առաջարկում է, որ ուսումնասիրենք Ամերիկայի երազանք նոր կնոջ ֆենոմենը: Անհավանական է, բայց փաստ է, որ դեռատի Մարգո Ռոբին դարձել է Հոլիվուդի իսկական աստղ: Ծննդյան օրվա առթիվ հիշենք նրա կենսագրության գլխավոր փաստերը:
Տիպը
Մարգոն երկնագույն աչքերով շիկահեր է և ունի ամսագրային կազմվածք: Նա իհարկե շատ սեքսուլ է, սակայն բավականաչափ իմաստուն է, որպեսզի չուռճացնել իր գեղեցկությունը` նուրբ դիմագծերը և չափավոր դիմահարդարումը, հագուստների և դերերի ընտրությունն օգնում են ստեղծել ճիշտ հավասարակշռություն:
Ճշմարտության ժամը
Մարտին Սկորսեզեի «Ուոլ փողոցի գայլը» կինոհիթը, որտեղ Մարգոն խաղաց Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, նրան համաշխարհային աստղ դարձրեց: Նրան անմիջապես անվանեցին «երազանքի աղջիկ» և Հոլիվուդի նոր սեքս սիմվոլ:
Սիրավեպերը
Իհարկե, այդպիսի շքեղ կինը պետք է ունենա սիրավեպեր, որոնք պաշտոնապես չեն հաստատվել: Նա ունեցել է կապ Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, սակայն վերջինս արագ սառել է: Շատերը խոսում էին Մարգոյի և Ուիլ Սմիթի կապի մասին:
Ոճը
Նա նախընտրում է կանացի և սեքսուալ հագուստներ Stella McCartney և Zimmermann ապրանքանիշերից:
Պլանները
Մարգոն պատրաստվում է նկարահանվել «Տարզան» ֆիլմում, որտեղ նա կխաղա Ալեքսանդր Սկարսհարդի, Քրիստոֆ Վալցի և Սեմյուել Ջեքսոնի հետ: