Bloomberg գործակալությունը ներկայացնում է աշխարհի ամենաթույլ տնտեսություն ունեցող երկրներին: Ըստ ընթացիկ տարվա արդյունքների` ՀՆԱ-ի ամենամեծ անկումը սպասվում է Ուկրաինայում: Ըստ փորձագետների` 2015-ի 4-րդ եռամսյակում Ուկրաինայի ՀՆԱ-ն կնվազի 4 տոկոսով: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որի ՀՆԱ-ն կարող է 3.5 տոկոսով նվազել:
Թոփ տասնյակում են հայտնվել Շվեյցարիան, Խորվաթիան, Սերբիան, Հունաստանը, Իտալիան, Ղազախստանը: ՀՆԱ-ի աճի առավել զգալի տեմպեր են նախատեսվում Հնդկաստանում, Չինաստանում և Վիետնամում: