Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Ես ուզում եմ «գայիշնիկ» հասկացությունը ընդմիշտ վերացվի. Վլադիմիր Գասպարյան

Հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ: Հայտնելով, որ ճանապարհային ոստիկանության պետ Արտակ Հարությունյանը վերցվել է կադրերի ռեզերվ՝ Վլադիմիր Գասպարյանը բարձր է գնահատել ստորաբաժանման բարեփոխման ուղղությամբ կատարած նրա ծավալուն ու հիմնարար աշխատանքը և շնորհակալություն է հայտնել ծառայության համար:

Ներկայացնելով ճանապարհային ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանին՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ այն խնդիրներին, որոնց լուծումը հրատապ է բարեփոխումների ընթացքը շարունակելու, ստորաբաժանումն արդիականացնելու, ժամանակակից ճանապարհային ոստիկանի կերպարի ձևավորման համատեքստում:

Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է մի շարք ծրագրեր, որոնց իրականացումն անհրաժեշտ է ճանապարհային ոստիկանության գործունեությունը ժամանակի պահանջին համապատասխանեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՃՈ արագ արձագանքման ստորաբաժանման կազմավորմանը, ճանապարհային ոստիկանի աշխատանքի ողջ ընթացքի տեսաձայնագրմանը, ճանապարհային ոստիկան-վարորդ ուղղակի շփումների առավելագույն նվազեցմանը և այլ ձեռնարկների, որոնք կնպաստեն աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ոստիկանության պետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ արմատական բարեփոխում կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ այդ ամենի հիմքում լինի ճանապարհային ոստիկանի ներքին վերափոխումը, սեփական աշխատանքի հանդեպ վերաբերմունքի սկզբունքային փոփոխությունը:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում