Չնայած այն բանին, որ Քիմ Քարդաշյանը հղի է և սպասում է տղայի, նա շարունակում է ակտիվորեն լուսանկարվել նորաձևության տարբեր ամսագրերի համար` ցուցադրելով իր շքեղ մարմինը, հայտնում է viva.ua-ը:
Օրերս, հեղինակավոր պարբերական Rolling Stone-ի շապիկին հայտնվել է նրա նկարը: Քանյե Ուեսթի կինը դարձել է համարի գլխավոր հերոսուհին, և իմիջիայլոց նշել է, որ հասարակությունը հաճախ իրեն չի տեսնում այնպես, ինչպես նա իրականում կա:
«Մտածում եմ, որ ես ավելի խելացի եմ, քան ինձ ներկայացնում են»,- ընդգծել է նա: