Բրիտանական լեգենդար ավտոարտադրող Lotus Cars-ը վերջերս ներկայացրեց նոր Lotus Evora 400 առաջատար մոդելը` վերջին 50 տարվա ընթացքում ամենահզոր մակնիշը: Fullpicture-ն առաջարկում է հիանալ այդ գեղեցկությամբ:
1. Պատմության մեջ ամենաարագ և հզոր սերիական Lotus-ը: (Լուսանկար: Lotuscars):
2. Մասնագետները մեքենան դարձրել են անսովոր թեթև, և նրա ղեկավարումն առավելագույնս մոտեցրել են մրցավազքային ավտոմեքենաների ստանդարտին: (Լուսանկար: Lotuscars):
3. Ինչ վերաբերվում է դիզայնին, նոր Lotus Evora 400-ը ունի ավելի ագրեսիվ գծեր: (Լուսանկար: Lotuscars):
4. Ցերեկային երթևեկության համար ունի լուսադիոդային լուսարձակիչներ: (Լուսանկար: Lotuscars):
5. Պատկերը լրացնում են 20 դյույմանոց Michelin Pilot Super Sport անվաղողերը: (Լուսանկար: Lotuscars):
6. Ներսի տեսքը նույնպես չի հիասթափեցնում: Սրահը ձևավորված է կարմիր կաշվով և ունի ժամանակակից տեսք: (Լուսանկար: Lotuscars):
7. Երեսպատման որակը նշանակալիորեն բարելավվել է: (Լուսանկար: Lotuscars):
8. Այժմ ամենակարևորը: Նոր Lotus-ն ունի V6 շարժիչ 3․5 լիտր ծավալով և 400 ձիաուժ հզորությամբ: (Լուսանկար: Lotuscars):
9. Պատմության մեջ ամենաարագ Lotus-ը զարգացրել է 100 կմ/ժ արագություն 4,1 վայրկյանի ընթացքում, իսկ նրա առավելագույն արագությունը հասնում է 300 կմ/ժ: