ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) արմատական խմբավորումը հրապարակել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են գրոհայինները կործանում Սիրիայում գտնվող Պալմիրա քաղաքի հնամենի արձանները: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իսլամիստները պնդում են, որ արձաններն առգրավվել են ոմն մաքսանենգից, և որ առգրավված ապրանքը ոչնչացված է:
Գրոհայինների կողմից Պալմիրան զավթելուց ի վեր, այդ քաղաքի մշակութային գանձերի հետ կապված մեծ սպառնալիք գոյություն ունի: