Իրանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ԱԷՄԳ-ի հետ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Իրանի պատվիրակությունում գտնվող դիվանագիտական աղբյուրին:
Աղբյուրը նաև նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի՝ Թեհրան այցի կարևորությունը:
«Բանակցությունների տվյալ փուլում շատ կարևոր է նրա և մեր պաշտոնական անձանց համար համագործակցելը: Մենք դեռևս շատ աշխատանքներ ունենք առջևում և պետք է սերտորեն համագործակցենք ԱԷՄԳ-ի հետ: Ես ենթադրում եմ, որ Ամանոն դրական պատասխան կստանա, քանի որ այստեղ խոսվում է Իրանի մտադրությունների և որոշումների մասին: Գործակալությունը նաև հետաքրքրված է մեզ հետ աշխատանքում: Երկու կողմերն էլ հետաքրքրված են աշխատանքի հետ կապված պայմանավորվածությունների հարթ իրականացման համար»,- ասել է աղբյուրը: