Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Stratfor. «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը»

Հունիսի 23-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաները ցրելուց հետո Հայաստանի կառավարությունը զգալի զսպվածություն է ցուցաբերում: Այդ մարտավարության փոփոխությունը, սակայն, կարող է նոր լիցք հաղորդել բողոքի ակցիաներին և սրել իրադրությունը», – «Ազատության» փոխանցմամբ՝ պնդում են ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի մասնագետները երեկ հրապարակած հոդվածում:

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների զսպվածության գլխավոր պատճառներից մեկը անցած տարի Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերն են: «Պաշտոնական Երևանը հաշվի է առնում Եվրամայդանի փորձը, ուստի չի բացառվում, որ կամ հաշտության եզրեր որոնի, կամ էլ ցույցերի հանդեպ սպասողական դիրք որդեգրի», – գրում են ամերիկացի մասնագետները:

Stratfor-ի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ ի տարբերություն Ուկրաինայում 2014 թվականի ձմռանը ծավալված իրադարձությունների` Երևանում մեծ տերությունների աշխարհքաղաքական բախման գործոնը գրեթե զրոյական է:

«Ցուցարարները աշխարհքաղաքական շարժառիթներով չէ, որ առաջնորդվում են, չկա նաև արտաքին աջակցության որևէ ապացույց: Քանի որ Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատերը ռուսական РАО ЕЭС ընկերությունն է, ոմանք որպես այս բողոքի ակցիաների հիմնական թիրախ դիտարկում են Մոսկվայի [Հայաստանում ունեցած] ազդեցությունը: Ցուցարարները, սակայն, միանշանակորեն պնդում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման, այլ ոչ թե ավելի լայն, ռազմավարական խնդիրների վրա», – նշում են Stratfor-ի մասնագետները` հատուկ ընդգծելով, որ անգամ եթե բողոքի ակցիաների ընթացքում սկսեն Ռուսաստանի ազդեցության գոտին լքելու կոչեր հնչել` միևնույն է, դրանք հազիվ թե լայն աջակցության արժանանան:

Հայաստանում, ըստ Stratfor-ի վերլուծաբանների, ուկրաինական փորձի կրկնությունը քիչ հավանական է: «Եվրամայդանի ծագման պատճառը Յանուկովիչի` Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու որոշումն էր: Փոխարենը, Հայաստանի ղեկավարի կայացրած նույնատիպ որոշումը հանրային շատ ավելի թույլ հակազդեցության արժանացավ», – նշում են նրանք:

Stratfor-ի մասնագետները, այդուհանդերձ, նկատում են, որ ուկրաինական իրադարձություններից հետո Մոսկվան շատ ավելի զգայուն է դարձել իրադրության ցանկացած սրման հանդեպ: «Ըստ ամենայնի, հենց նման դեպքերի կրկնությունը թույլ չտալու համար էր, որ Մոսկվան Հայաստանի հետ մերձենալուն ուղղված մի շարք շուտափույթ քայլեր ձեռնարկեց: Մասնավորաբար, Հայաստանին 200 միլիոն դոլար տրամադրվեց` ռուսական զենք ձեռք բերելու համար, ինչպես նաև Հայաստանի դատարանին հնարավորություն տրվեց քննել այն ռուսաստանցի զինծառայողի գործը, որին մեղադրում են հայկական ընտանիքի սպանության մեջ», – նշում են ամերիկացի վերլուծաբանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում