Դոնեցկի «Շախտյոր»-ի բրազիլացի հարձակվող Լուիս Ադրիանոն համաձայնվել է տեղափոխվել իտալական «Միլան» և համաձայնեցրել է իր անձնական պայմանագրի կետերը, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ըստ աղբյուրի` «հանքափորներ»-ի ավագն ազատ գործակալի կարգավիճակով կմիանա «Միլան»-ին 2016 թվականի հունվարի 1-ից:
Իտալական աղբյուրները վստահեցնում են, որ բրազիլացին կարող է Միլան ժամանել նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն իտալական համանուն թիմը ստիպված կլինի Ադրիանոյի տրանսֆերի համար «Շախտյոր»-ին վճարել 8 մլն եվրո: