Հիմա տեղի է ունենում կուսակցությունների տոտալ ոչնչացման գործընթաց, որը որևէ լավ բանի չի կարող բերել, որովհետև առանց քաղաքական ուժերի, ոչ թե իշխանության կողմից ձևավորված, ձևավորվելիք կամ մասնակցող, քաղաքական պայքարը սպանելով, չենք կարող առաջ շարժվել:Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ այս շարժումն ունեցավ իր արտաքին քաղաքական անդրադարձը, և Ռուսաստանը, որ շատ ավելի անհարգալից էր վերաբերում իր «կրտսեր» գործընկերոջը, հայտարարեց Պերմյակովին վերադարձնելու մասին: Չհաշված 200 միլիոնի հայ-ռուսական նոր համաձայնագիրը, որը Ազգային ժողովն այսօր վավերացրեց: