Համացանցում են հայտնվել iPhone 6S-ի և iPhone 6S Plus-ի տեսախցիկի տեխնիկական բնութագրերի լուսանկարները, ինչի համաձայն 8-մեգապիքսելանոց տեսախցիկը կփոխարինվի 12-մեգապիքսելանոցով, հայտնում է MacRumors-ը:
Սմարթֆոնը կկարողանա ձայնագրել տեսահոլովակ 4K որակով՝ նկարելով 240 կադր վայրկյանում: Դրանից բացի, սմարթֆոնը կունենա 2 ԳԲ օպերատիվ հիշողություն և կաշխատի LTE Cat. 6 ցանցով: Առավել սպասված նորույթը կդառնա Force Touch համակարգը, որը սմարթֆոնին թույլ կտա արձագանքել սեղմման ուժին:
Նոր iPhone-ը կներկայացվի սեպտեմբերին: Այն կաշխատի iOS 9 օպերացիոն համակարգով: