Intel Corp.-ի նախագահ Ռենե Ջեյմսը 2016 թվականի հունվարին կհեռանա իր պաշտոնից և կդառնա ընկերության ոչ գործադիր տնօրենը, հայտնել են կորպորացիայի հաղորդագրությունում, տեղեկացնում է ria.ru-ն:
Բացի այդ, Intel ընկերությունը հայտարարել է նաև այլ կազմակերպչական փոփոխությունների մասին: Այսպես՝ 2016թ. հունվարին ներդրումային ֆոնդի նախագահ Արվինդ Դոդհանին կազատվի իր պաշտոնից 35 տարվա աշխատանքից հետո:
Կազմակերպչական փոփոխությունները կատարվում են օպերացիոն օպտիմիզացիայի և բարելավումների նպատակով:
Ամերիկյան Intel Corp.-ը հիմնադրվել է 1968 թվականին: Այն արտադրում է էլեկտրոնային սարքավորումների և համակարգիչների մասերի լայն տեսականի՝ ներառյալ միկրոպրոցեսորներ: