Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակներում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց «Ալաշկերտ» – «Սենթ Ջոնսթոն» հանդիպումը:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գոլի հեղինակը դարձավ Միհրան Մանասյանը:
Հավելենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին: