Ֆլորիդայի թեմատիկ Busch Gardens զբոսայգում ծիծաղող ընձուղտը «փչացրել» է իռլանդացի զբոսաշրջիկների սելֆին, հայտնում է The Daily Mirror-ը:
Իռլանդացիներ Գերի Քինգը և Լիզա Քենեդին 2 շաբաթով եկել են ԱՄՆ: Ինչպես պատմել են նրանք, թեմատիկ զբոսայգում իրենց ամենուրեք շրջապատել են կենդանիները, սակայն ընձուղտով նկարը նրանք նկատել են միայն երեկոյան:
Զույգը այդ սելֆին հրապարակել է համացանցում, և նկարը դարձել է հիթ:
«Մեր փառքի 15 րոպեն մեզ մոտ ժպիտ է առաջացնում»,- հայտնել է Քենեդին և ավելացրել, որ այժմ էլ ուզում է այցելել Դուբլինյան կենդանաբանական այգի՝ փղի հետ նկարվելու համար: