Իտալիայում հետազոտողները պարզել են, որ Instagram-ում գրանցված էջերի 8 տոկոսը ստեղծված է սպամ տարածելու համար, իսկ 30 տոկոսն ակտիվություն է ցուցաբերում ամսական մեկ անգամից ոչ շուտ: Հետազոտության արդյունքների մասին գրում է Business Insider-ը:
Նշվում է, որ նման տվյալները կարող են խոչընդոտ հանդիսանալ գովազդատուների և հարթակների միջև պայմանագրեր կնքելիս:
Հայտնելով իրենց լսարանի քանակի մասին` հարթակների սեփականատերերը չեն ուղղում սպամ բոթերը և պակաս ակտիվ օգտատերերին: