Ալեքսանդր Աթանեսյանը օգոստոսի 15-ին կսկսի իր նոր՝ «Կապադովկիա» ֆիլմի նկարահանումները, որը նախատեսում է ավարտել 2016 թվականի աշնանը, հայտնում է tass.ru-ն: Ֆիլմում գլխավոր դերերը կկատարեն Իգոր Միրկուրբանովը, Օլգա Զուևան, Անաստասիա Գորդեյկոն:
Աթանեսյանը, ով հայտնի է «24 ժամ» և «Սրիկաներ» ֆիլմերով, մայիսին իր նոր նախագիծը ներկայացրել է Ռուսաստանի մշակույթի նախարարության պաշտպանությանը: Այդ ժամանակ ռեժիսորը պատմել է, որ իր գլխավոր հերոսը նկարիչ և լուսանկարիչ է, ով ապրում է բացարձակ անբարոյականության մթնոլորտում: Նա ավելացրել է, որ «դա արժեքների համակարգի պատմություն է, ինչը կտրուկ փոխվել է, բոլոր կերպարները շփոթված մարդիկ են: Նրանք չեն կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց հետ, կյանքը նրանցից յուրաքանչյուրին հանգեցնում է դրամատիկ վերջաբանի, իսկ գլխավոր հերոսին` ողբերգական»:
Իսկ Իգոր Միրկուրբանովը ասել է, որ ֆիլմը ունի լավ սցենար և կարող է դառնալ գեղարվեստական իրադարձություն: