Գերմանիայում ինժեներները սմարթֆոնի տեսախցիկը և լուսարձակումն այնպես են մոդիֆիկացրել, որ այն վերածվել է բազմաֆունկցիոնալ հաղորդիչի, որը կանանց թույլ կտա հղիության թեստ անցկացնել ցանկացած տեղում և օրվա ցանկացած ժամին, իսկ շաքարախտով տառապողներին` հետևել արյան մեջ շաքարի մակարդակին: Այս մասին գրված է Optics Express պարբերականում:
«Մենք այժմ հնարավորություն և պոտենցիալ ունենք ոչ մեծ և երկարակյաց «չիփում` լաբորատորիաներ» ստեղծելու համար, որոնք բավականին փոքրիկ կլինեն սմարթֆոններում գործածելու համար»,- ասել է Քոր Բրեմերը` Հանովերի համալսարանից:
Այդ հաղորդիչի «սիրտը» կափարիչն է, որտեղ փոքրիկ «մետաղալար» է տեղադրված: Երբ կափարիչի մեջ ջուր, արյուն կամ մարմնական այլ հեղուկներ են հայտնվոմ, ապա լույսի հատվածը, որը հեռախոսի լուսարձակից տեսախցիկին է անցնում, նկատելիորեն կփոփոխվի:
Ուսումնասիրելով այդ լուսապատկերը` կարելի է հասկանալ՝ արդյոք շաքարախտով հիվանդի արյան մեջ բարձր է շաքարը կամ ինսուլինը, արդյոք հղիության կենսամարկեր է առկա կնոջ մեզում և այլն: