«Շատ էլ, որ այս պահին Բաղրամյանում մարդ չկա, բայց ամեն ակնթարթի կարող է հազարապատկվի, որովհետև կա կուտակված բողոք: Դա կարմիր գծերն են, դա թանկացումներն են: Ամեն ինչը թանկ է, մենք Եվրոպայից թանկ միջավայրում ենք ապրում՝ չունենալով աշխատանք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Արձագանք» խմբի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը:
Անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշմանը Եղիշե Պետրոսյանը մեջբերեց ռուս դասականին՝ Վլադիմիր Մայակովսկուն, որն ասում էր. «Եկեք մի հատ մեծ ժողով անենք և վերջ տանք այս բոլոր ժողովներին»: