Գերմանիայի կանցլերի գերատեսչության ղեկավար Պիտեր Ալթայմերը Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ջոն Էմերսոնին ոչ պաշտոնական զրույցի է հրավիրել, գրում է TASS-ը:
Դա արձագանքն է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գործունեության մասին նոր տվյալների: Սակայն Գերմանիայի կառավարության մամլո ծառայությունում դա չեն հաստատել:
Չի հստակեցվում նաև, թե արդյոք Էմերսոնը կհանդիպի անմիջականորեն Անգելա Մերկելին, թե Ալթայմերին: