Նեյմեգեն համալսարանի գիտնականները պարզել են, որ A վիտամինի ավելցուկի դեպքում օրգանիզմը մոռանում է անցած վարակները: Նշանակում է՝ նա ապագայում չի կարող պաշտպանվել դրանցից: Գիտնականները հույս ունեն, որ հայտնագործությունը կօգնի պայքարել իմունային համակարգի խանգարումների դեմ, հայտնում է Zee News-ը:
A վիտամին պարունակում են կենդանական ծագում ունեցող սննդատեսակները, ինչպես միսը, ձուկը և կաթնամթերքը: Բանջարեղենների և մրգերի մեջ կա պրովիտամին A: Մասնագետները խթանել են A վիտամինի իմունային բջիջները և նկատել, որ դրանից հետո նրանք տարբեր միտոգեների և հակագեների ազդեցության տակ ավելի քիչ ցիտոկին են անջատում, ինչը մասնակցում է իմունային պատասխանին:
Իսկ միկրոբների ազդեցությունից բջիջները ակտիվացել են: Սակայն A վիտամինի ներկայությամբ դրանք չեն ակտիվացել: Ուրեմն A վիտամինը անհրաժեշտ է նրանց, ովքեր ունեն դրա պակասը: Իսկ դրա ավելցուկը վնասակար է առողջությանը: