Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Լևոն Հայրապետյանը հայտարարել հետաքննիչի կողմից լիազորությունների չարաշահման մասին

Հայ գործարար Լևոն Հայրապետյանը խնդրում է լիազորությունների չարաշահման վերաբերյալ գործ հարուցել հետաքննչական խմբի ղեկավար փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը:

Պաշտպանի խոսքով՝ «գործի նյութերից հետևում է, որ հետաքննիչ Վեսելևը 2014 թ. սեպտեմբերի 8-ին ոստիկանությանը հրահանգել է փաստաբանների նկատմամբ օպերատիվ-որոնողական միջոցառումների համալիր իրականացնել, մասնավորապես, պարզել ավտոմեքենաների տեղաշարժի երթուղին և տեղեկություններ ստանալ նրանց ունեցվածքի մասին»:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանում փաստաբանական գործունեության և փաստաբանության մասին» դաշնային օրենքի համաձայն՝ փաստաբանների նկատմամբ օպերատիվ միջոցառումների մասին որոշում կարող էր ընդունվել միայն դատարանի թույլտվությամբ, ինչը հետաքննիչը չի ստացել: «Հետաքննիչ Վեսելևը միանշանակ չարաշահել է հետաքննիչի համար նախատեսված լիազորությունները, առավել ևս, որ փաստաբանները չեն եղել գործով ո՛չ կասկածյալ, ո՛չ մեղադրյալ»,- ասել է Մարգարյանը:

«Հայրապետյանը քրեական գործի նյութերին ծանոթանալու գործընթացում հայտարարություն է տվել Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի անունով հետաքննչական խմբի ղեկավարի՝ փոխգնդապետ Ալեքսեյ Վեսելևի դեմ Ռուսաստանի ՔՕ 286 հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) համաձայն քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ»,- ասել է պաշտպանը:

Պաշտպանը նշել է, որ Հետաքննչական կոմիտեի Գլխավոր հետաքննչական վարչության ղեկավար Ալեքսանդր Շուկինը մերժել է ընթացակարգային ստուգում անցկացնելու Հայրապետյանի հայտարարությունը «հիմքերի բացակայության» պատճառով:

Հայրապետյանի պաշտպանները նաև մտադիր են դիմել Փաստաբանների դաշնային պալատի և Մոսկվայի փաստաբանական պալատի ղեկավարությանը՝ փաստաբանների նկատմամբ անօրինական գործողությունների, ներառյալ՝ հաճախորդի հետ փաստաբանի բանակցությունների գաղտնալսման ու ֆիքսման դադարեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու խնդրանքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում