Չեխ դարպասապահ Պետր Չեխը, ով օրեր առաջ «Չելսի»-ից տեղափոխվեց «Արսենալ», հայտարարել է, որ մտադիր է մարզական կարիերան շարունակել մինչև 40 տարեկան։ Այժմ նա 33 տարեկան է։
«Առաջիկա 7 տարիներին չեմ ցանկանում խոսել կարիերայի ավարտի մասին։ Նպատակս է խաղալ մինչև 40 տարեկան։ Տեսնենք՝ կստացվի, թե ոչ։
Այո, դու կարող ես ունենալ ծրագրեր, բայց միշտ չէ, որ դրանք իրականություն են դառնում։ «Արսենալ» տեղափոխությունն անսպասելի էր, բայց ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ»,- Չեխի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։