Պարտքային ճգնաժամում հայտնված Հունաստանը կմնա ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը և կկատարի իր պարտավորությունները դաշինքի առջև՝ այսօր հատարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ հայտնում է Reuters գործակալությունը։
«Հունաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի կարևոր և հետաքրքրված անդամ։ Ես վստահ եմ, որ այն այդպիսին էլ կմնա»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին։ Հունաստանի ներկայացուցիչները մի քանի անգամ ընդգծել են, որ կպահպանեն իրենց պարտավորությունները ՆԱՏՕ-ի ներսում։
Ավելի վաղ Վաշինգտոնում իրենց անհանգստությունն են հայտնել Հունաստանի՝ որպես ՆԱՏՕ-ի անդամի վրա Ռուսաստանի ազդեցության հնարավոր ուժեղացման վերաբերյալ։