Forbes-ը երկրորդ տարին անընդմեջ ԱՄՆ-ի ամենահարուստ ընտանիք է ճանաչում Ուոլթոն ընտանիքին, որին պատկանում է Walmart խանութների ցանցը: Այդ մասին նշված է պարբերականի տարեկան վարկանիշային աղյուսակում: Պարբերականը ընտանիքի կարողությունը գնահատում է առնվազն 149 միլիարդ դոլար:
2014 թվականին այդ ցուցանիշը կազմել էր մոտ 152 միլիարդ դոլար: Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Կոխ ընտանիքը, որին պատկանում է Koch Industries-ը: Նրա կարողությունը գնահատվում է 86 միլիարդ դոլար: Երրորդ տեղում է Մարս ընտանիքը՝ մոտ 80 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ Forbes-ի վարկանիշային աղյուսակում ընգրկվել են ամերիկան 193 ընտանիքներ: