TMZ Sports-ը գրում է, որ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը՝ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, հերթական թանկարժեք գնումն է կատարել։
Նա հերթական անգամ համալրել է ավտոտնակը՝ 4 մլն դոլար վճարելով շվեդական Koenigsegg CCXR Trevita սուպերմեքենայի դիմաց։ Ավտոմեքենայի նշված մոդելից արտադրվել է ընդամենը 3 հատ։ Այն 402 կմ/ժ արագություն է զարգացնում։
TMZ-ն ներկայացրել է դրվագներ՝ Մեյուեյզերի շվայտ կյանքից։