Թուրինի «Յուվենտուս»-ը 28 մլն եվրո է առաջարկել Լոնդոնի «Չելսի»-ին՝ բրազիլացի կիսապաշտպան Օսկարի տրանսֆերի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։
Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը պատրաստ է կիսապաշտպանին բաց թսղնել միայն 35 մլն-ի դիմաց։
Ամենայն հավանականությամբ, թուրինյան ակումբից կհեռանա առանցքային ֆուտբոլիստներից մեկը՝ Անդրեա Պիրլոն։ Նա մտադիր է տեղափոխվել MLS։ «Յուվենտուս»-ը շարունակում է Պիրլոյին փոխարինող փնտրել։