Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Անհանգստացնող հայտարարություն Մոսկվայից

ԲՐԻԿՍ երկրների երիտասարդների հետ հանդիպմանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցող իրադարձություններին և հայտարարել, որ այդ իրադարձությունները բացառապես տնտեսական են, սակայն փորձ է արվում քաղաքականացնել դրանք: Լավրովը հայտարարել է, որ շատ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդական բաղադրիչին, ազգային օրակարգի ձևավորմանը և այլն: Լավրովը հայտարարել է, թե բոլորին հայտնի է՝ ինչպես էին սկսվում գունավոր հեղափոխությունները:

Փաստորեն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ըստ էության ակնարկել է, որ Հայաստանում գունավոր հեղափոխության մեկնարկային տարրեր են նկատում:

Իհարկե, նախ հարկ է շեշտել, որ, չգիտես ինչու, Ռուսաստանն ինքն էր իր քարոզչամիջոցներով Հայաստանում «Մայդանի» մասին համառ պնդումներ անում, երբ ակնհայտ էր, որ նման բան չկա: Հետո Ռուսաստանը կարծես թե դադարեց նման պնդումներ անել, երբ եղան հայ-ռուսական տնտեսաքաղաքական պայմանավորվածություններ Սերժ Սարգսյանի հետ: Եվ ահա Լավրովը կարծես թե նորից խոսում է գունավոր հեղափոխության մեկնարկի մասին:

Այս հայտարարությունը, իհարկե, արտառոց է նախ և առաջ այն տեսանկյունից, որ Հայաստանում ազգային օրակարգի ձևավորումը փաստորեն Ռուսաստանը իր համար սպառնալիք է դիտում: Սպառնալիք է դիտվում նաև երիտասարդական ակտիվությունը: Սա վկայում է, իհարկե, այն մասին, որ Մոսկվան աշխարհաքաղաքական առումով պարզապես հայտնվել է ծերունական մառազմի մեջ: Սա նորություն չէր՝ իհարկե, սակայն առաջին անգամ է կարծես թե, որ բաց տեքստով ասվում է այդ մասին, բավական թափանցիկ ակնարկով:

Լավրովի այս հայտարարությունը ուղղակի տագնապալի է հնչում, քանի որ սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի իշխանություններին պահանջ ներկայացնել ավելի կոշտ միջոցառումներ ձեռնարկել Բաղրամյան փողոցում հավաքված հանրության հանդեպ: Լավրոովի հայտարարությունները հատկանշական են այն ֆոնին, երբ ոստիկանությունը Բաղրամյանից հեռացրել է ջրցան մեքենան և զրահատեխնիկան: Ռուսաստանն իր դժգոհությո՞ւնն է հայտնում այս կապակցությամբ, թե՞ Ռուսաստանի հայտարարության կապակցությամբ որոշակի սադրանք է նախապատրաստվում Բաղրամյան փողոցի հանդեպ, ինչի համար ուղղակի փորձ է արվում թուլացնել խաղաղ ցույցի մասնակիցների զգոնությունը:

Բոլոր դեպքերում ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը մեկ քայլ է Հայաստանի ներքին գործերին միջամտությունից, և այդ քայլը առավել ևս մտահոգիչ է, երբ դրանով ըստ էության դրսևորվում է Ռուսաստանի անորոշ վերաբերմունքը Հայաստանի իրադարձությունների հանդեպ: Նախ խուճապահար հայտարարություններ «Մայդանի» մասին, հետո հանդարտ վիճակ, իսկ այժմ բազմանշանակ ակնարկներ արտգործնախարարի մակարդակով:

Կամ՝ Ռուսաստանը պարզապես նմանօրինակ հայտարարություններ է անում ընդամենը Հայաստանի իշխանությունների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների կոնկրետ կատարումը ձգձգելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում